2629 դիտում
11:40 12-02-2018
Բուլղարիայի Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռումեն Ռադևն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Նախագահին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը, վերջինս հյուրերին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը, բացատրեց հուշակոթողի խորհրդանշական իմաստը:
Բուլղարիայի Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշարձանին, ապա պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին նրանց հիշատակը: Բուլղարիայից ժամանած պատվիրակությունն իր երկրի առաջնորդի հետ այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը ներկաներին պատմեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության մանրամասները։ Շրջայցի վերջում Նախագահ Ռումեն Ռադևը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում։ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը Նախագահին հանձնեց թանգարան այցելող բարձրաստիճան հյուրերին տրվող Ոսկե մեդալ։
Թանգարան կատարած այցից հետո հյուրերը եղան նաև Հիշողության պուրակում, որտեղ Բուլղարիայի Նախագահը տնկեց անվանական եղևնի։ Տեղեկացնենք՝ սա թվով երրորդ եղևնին է, որ տնկում են Բուլղարիայի նախագահները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2329 դիտում
15:16 24-04-2019
Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
16103 դիտում
10:47 24-04-2017
Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1000 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1012 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք