Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այսօր՝ ապրիլի 24-ին, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, երթով շարժվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Հարկադիր կատարողները Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ծաղկեպսակ են դրել հուշակոթողին և անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել նահատակների հիշատակը: