Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Ապրիլի 23-ին, ժամը 16:15-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 126/1 շենքի պատի երեսպատման սալիկը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շենքի 4-րդ հարկի մակարդակում բետոնե երեսպատման սալիկը պոկվել և կախվել է (մոտ 1 քմ):
Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ: