Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Հունիսի 7-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցում՝ Հ. Թումանյանի տուն-թանգարանի մոտակայքում, հետիոտնի ճանապարհի երկայնքով պատնեշի քարը թուլացել է և առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ թուլացել է Մոսկովյան փողոցի թիվ 40 հասցեում գտնվող Հ. Թումանյանի տուն-թանգարանի պատնեշի քարը:
Փրկարարներն ապամոնտաժել են պատնեշի երկու քար (25x30):
***
Հունիսի 7-ին, ժամը 12.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 40 շենքի մոտակայքում գտնվող շենքերից մեկի տանիքից (9-րդ հարկ) սալիկներ են պոկվել և կախվել, առկա է ընկնելու վտանգ. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սալիկները կախվել են Կողբացու փողոցի թիվ 42 շենքի տանիքից:
Փրկարարներն ապամոնտաժել են 5 սալիկ (մոտ 1 քմ):