Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Մայիսի 11-ին, ժամը 19.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի թիվ 10/1 շենքի արտաքին երեսպատման սալիկները պոկվել և ընկել են, առկա է այլ սալիկների ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են սալիկները: