Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
Հուլիսի 14-ին, ժամը 11.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ.Մալյան փողոցի թիվ 8 շենքի 10-րդ բնակարանի ծխատար խողովակները ս.թ հուլիսի 10-ի քամուց թեքվել են. առկա է ընկնելու վտանգ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն ապամոնտաժել են երկու ծխատար խողովակ: