211652_close_icon
views-count15527 դիտում article-date 19:47 22-04-2019

Տարին թումանյանական է նաև Երևանի Մովսես Գորգիսյանի անվան դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի առթիվ Երևանի Մովսես Գորգիսյանի անվան հ. 158 հիմնական դպրոցի աշակերտները բեմադրեցին Ամենայն հայոց բանաստեղծի «Թմկաբերդի առումը» պոեմը:

Դպրոցականները նշեցին, որ գործը բեմադրելիս, առիթ են ունեցել ավելի խորը ծանոթանալու թումանյանական մտքին: Ուսուցիչի աշխատանքի շնորհիվ պոեմը երեխաների շուրթերով նոր շունչ է ստացել:

Բեմադրությունն աչքի է ընկել նաև իր ձևավորմամբ ու հագուստների ընտրությամբ: Հանդիսատեսի ծափահարությունները ստիպել են ներկայացման ընթացքում մի քանի անգամ ընդհատել խաղը:

Նշենք, որ 2019 թվականը հռչակվել է թումանյանական տարի և Հայաաստանի ու Երևանի տարբեր դպրոցներում անցկացվում են տարբեր միջոցառումներ:

Լուսանկարները՝ Ալինա Եգորովայի   
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր