Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները մուտք գործեցին կյանքի ամենակարևոր փուլերից մեկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս տարի սեպտեմբերի 1-ը փոքր ինչ ուշացավ: Կորոնավիրուսային համաճարակի հետ կապված՝ առաջին զանգը հնչեց սեպտեմբերի 14-ին, ու չնայած հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունն արդեն ավարտվել է, դպրոցնեում պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները՝ սկսած սոցիալական հեռավորության պահպանումից մինչև դիմակներ, ջերմաչափում և այլ պաշտպանական միջոցներ:
Չնայած այդ ամենին՝ երեխաների և ծնողների տրամադրությունը տոնական էր: Դիմակներն ու ջերմաչափումը չխանգարեցին մեծ շուքով նշել սեպտեմբերյան ամենամյա տոնը:
Միջոցառումներից անմասն չէր մնացել նաև Երևանի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 158 հիմնական դպրոցը: Այստեղ նույնպես անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ առաջին դասարանցիներն առաջին անգամ մուտք գործեցին դպրոց:
Դպրոցը նախապես պատրաստվել էր աշակերտների ընդունելությանը: Այն ամբողջովին ախտահանվել էր, տեղադրվել էին պաշտպանության միջոցներ, իսկ ուսուցիչները թեստավորվել էին:
Այսպես, փոքր-ինչ անսովոր համաճարակային պայմաններում նոր սերունդը մուտք գործեց կյանքի ամենակարևոր փուլերից մեկը:
[b]Բարի երթ նրանց:
[/b]