58394 դիտում
17:46 23-04-2024
Առեղծվածային դեպք՝ Կոտայքի մարզում. ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում հայտանբերվել է տղամարդու կախված մարմին, ով օրեր առաջ ձերբակալվել էր իր կնոջ մորը ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 23-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրի ոստիկանության ծառայողը ձերբակալվածների պահման վայրի խցերից մեկում կախված վիճակում հայտնաբերել է տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատակիցը դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ էդմոն Այվազյանը և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած տղամարդը ապրիլի 21-ին ձերբակալվել էր իր կնոջ մորը՝ Բալահովիտ գյուղի բնակչին, ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հավանաբար «ինքնասպանություն» հատկանիշով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով էլ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի կողմից նշանկվել է ծառայողական քննություն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 21-ին, առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բալահովիտ գյուղի տներից մեկում վիրավոր քաղաքացի կա, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Էդմոն Այվազյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանը:
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և 1-ին վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված գյուղի 14-րդ տան բակում հայտնաբերել էին ամբողջությամբ արյան մեջ թաթախված, գլխի մասում վնասվածքներով տանտիրուհուն:
Ոստիկաններն ու պարեկները ահազանգել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, ու մինչ կժամաներ շտապօգնության խումբը, վիրավորին ոստիկաններն ու պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները իրենք էին տեղում օգնություն ցուցաբերել, որից հետո ոստիկաններն ու պարեկները վիրավորին պատգարակով մոտեցրել էին շտապօգնության ավտոմեքենային:
Վիրավորը տեղափոխվել էր Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում պարզվելու էր վիրավորի և նրան մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Ճիշտն ասած՝ չենք իմացել՝ ինչ ա տեղի ունեցել: Մենակ էն տեսանք, որ պարեկները ավտոներով եկան, մտան էդ տուն, մի հոգու կանդալեցին ու տարան: Հետո պարեկներն իրանց ավտոմեքենայում եղած դեղատուփից բինտ ու բամբակ հանեցին ու տան բակում սկսեցին վիրավոր տատիկին օգնություն ցուցաբերել: Հետո եկան Աբովյանի ոստիկանները, ովքեր զանգեցին շտապօգնություն, ու սկոռին եկավ վիրավորին տեղափոխեց հիվանդանոց:
Մեզ հասած տեղեկություններով՝ նրան քարով մի քանի անգամ հարվածել է փեսան: Հենց իրան էլ լավա շուտ պարեկները բռնեցին, թե չէ կարողա տար ու սպաներ, բայց թե ոստիկաններն ու պարեկները որտեղից են դեպքի մասին իմացել՝ չգիտենք. կեսն ասում են՝ տատիկին վնաս պատճռողն ա զանգել, կեսն էլ ասում են՝ դե իմացել են, իրենց գործն ա՝ իմացել են»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը քննիչ Տ. Բաղյանի որոշմամբ ձերբակալվել էր:
Տան բակում և դրսում ոստիկանները հայտնաբերել էին արնանման հետքեր և քար, որով հավանաբար կասկածյալը հարվածներ էր հասցրել տատիկին: Տեղում աշխատում էր նաև փորձաքրեագետը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2251 դիտում
19:04 01-04-2015
Հրաչիկ Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվող Կամո Խաչատրյանը ձերբակալվել է