211652_close_icon
views-count1307 դիտում article-date 17:20 22-04-2019

Ըմբիշ Վազգեն Թևանյանը կվիրահատվի

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն Վազգեն Թևանյանը կվիրահատվի: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ 65 կգ քաշային ըմբիշը ստացել էր ձեռքի բութ մատի վնասվածք, որի հետևանքով հրաժարվել էր հետագա պայքարից: Հետազոտությունները ցույց են տվել, որ Թևանյանի մոտ բութ մատի ջլերի մասնակի պատռվածք կա և անհրաժեշտ է վիրահատություն: Վիրահատությունից 2 շաբաթ հետո 19-ամյա ըմբիշը կկարողանա թեթև մարզվել, իսկ 6 շաբաթ անց՝ վերադառնալ գորգային մարզումներին։

Նմանատիպ նյութեր