211652_close_icon
views-count8561 դիտում article-date 10:51 21-04-2019

Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը եղել է Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թաթուլ Կրպեյան — Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս: Ղարաբաղի պատերազմի ժամանակ 1990 թ սեպտեմբերից մինչև 1991 թ.մայիս ամիսը Խանլարի շրջանի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը: Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի առաջին կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր: 1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս իրականացրել է Գետաշենի շրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների: Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին, Օղակե գործողության ժամանակ: 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման: Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ: Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան: Թաթուլը հաճախ էր կրկնում, որ, Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով: Վերջին անգամ Երևանում գտնված ժամանակ Թաթուլ ասել է բառացիորեն հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»:

Նմանատիպ նյութեր