3534 դիտում
11:26 19-04-2019
ԱԺ-ն ընդունեց դատապարտյալների, կալանավորված և ձերբակալված անձանց վերաբերյալ օրենսդրական մի շարք կետերում փոփոխությունների նախագիծը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կառավարության կողմից ներկայացված «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթին:
Նախագծին կողմ է քվեարկել 94 պատգամավոր։ Այն մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ:
Նախագծով նախատեսվում է կարգավորել դատապարտյալին մի քրեակատարողական հիմնարկից մեկ այլ, նույն տեսակի ՔԿՀ տեղափոխելու հարցը: Այսուհետ պետք է հաշվի առնվի նաև դատապարտյալի ու իր մերձավոր ազգականների հետ հնարավոր շփումների առկայությունը: Կալանավորված անձանց պետք է տրվի երկարատև տեսակցությունների հնարավորություն: Նախատեսվում է նաև վերացնել այն օրենսդրական սահմանափակումը, համաձայն որի կարճատև մեկնման իրավունք չեն կարող ունենալ այն դատապարտյալները, որոնք մեղադրվում են ծանր հանցագործություն կատարելու համար: Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով կարճաժամկետ մեկնում կտրամադրվի այն բոլոր դեպքերում, երբ դատապարտյալի երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում: Նախագծով նախատեսվում է նաև նույնականացման քարտ տրամադրել կալանավորված և ձերբակալված անձանց: ՔԿՀ-ներում դատապարտյալներն այդ հնարավորությունը ունեին, իսկ ձերբակալված ու կալանավորված անձինք ոչ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1705 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1552 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան