211652_close_icon
views-count50456 դիտում article-date 18:30 18-04-2019

Արտակարգ դեպք Երևանում. Սարի Թաղում կառուցված արտադրամասը, որը բնակիչներն անվանում են «Չեռնոբիլ», պատուհաս է դարձել նրանց համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 17-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանի Սարի Թաղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թիվ 20 փողոցի բնակիչները ասում էին. «Այս հատվածը դարձել է մի նոր «Չեռնոբիլ: Օրվա որոշ ժամերի ուժեղ թունավոր հոտը խեղդամահ է անում բնակիչներիս: ԻՆչ-որ մարդիկ սկզբում կառուցեցին պահեստներ, հետո ստեղծեցին արտադրամաս ու տպարան, ու հիմա թե՛ գործարանի օդափոխիչների աղմկալի ձայնը, թե՛ հոտը սաղիս գլխին պատուհաս է դարձել: Կառուցումից այս կողմ մեր մաշկի վրա ենք զգացել դրա վատ ազդեցությունը: Թունավոր նյութերի արտանետումը ազդում է նաև երեխաների վրա: Անգամ մեկ րոպե ավել կանգնել հնարավոր չի լինում: Այս ամենի հարևանությամբ գործում է մանկապատեզ, դպրոց, որտեղ նաև եղել է գողտրիկ կանաչ անկյուն, իսկ գործարանի տերերը անխնա բոլոր խնամված ծառերը վերացրեցին: Մենք գործարանի տնօրինության ու գործարանի դեմ ոչինչ չունենք: Թող աշխատեն, բայց գոնե պահպանեն անվտանգության նորմերը: վերացնեն գարշահոտը, դադարեցնեն աղմուկը, իսկ իրենք այդ ուղղությամբ ոչ մի քայլ չեն ձեռնարկում: Բազմաթիվ անգամ ահազաննել ենք քաղաքապետրան, թաղապետարան, բայց ոչ մի օգուտ: Այսօր էլ էինք ահազանգել քաղաքապետարան. Եկան մտան գործարան, դուրս եկան, մեզ ասացին, թե ոչ մի խախտւմ չեն հայտնաբերել: Մենք պահանջում ենք, որպեսզի օդի նմուշառում կատարեն, ու վստահ ենք այդ դեպքում ամեն ինչ ջրի երես դուրս կգա: Միայն շնորհակալ ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանից, ում միջամտության արդյունքում այսօր դադարեցրեցին գարշահոտությունն ու աղմուկը: Ու վստահ ենք, որ նախարարը հետամուտ է լինելու որպեսզի բնակիչներիս կողմից բարձրացված խնդիրը լուծվի»: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բնակիչների հանդիպմանն այցելեց մի տղամարդ, ով խոստացավ, որ գազի խողովակը վերև կբարձրացնեն, ինչի ծնորհիվ գարշահոտը կվերանա, սակայն քաղաքացիները ընդհանուր հայտարարի չեկան նրա հետ, ասելով, որ նրա խոսքը իրենց մոտ հավատ չի ներշնչում: Բնակիչերը պատրաստվում են՝ եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա իրենք դիմելու են ավելի կտրուկ միջոցների՝ ընդհուպ նստացույց են անելու կառավարության շենքի առջև՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ուսումնասիրում է խնդիրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր