2209 դիտում
14:50 17-04-2019
Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ «Սև բերդի» մասով արված հայտարարությանը
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունն արձագանքել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ «Սև բերդի» մասով արված հայտարարությանը, որը ներկայացնում ենք ստորև.
«Պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԺ բարձր ամբիոնից հայտարարություն հնչեցրեց` Գյումրու պատմամշակութային արժեքների պահպանման համատեքստում շոշափելով Բալասանյան ազգանունը:
Ցավում ենք, որ պատգամավորը տարբերություն չի տեսնում պաշտոնյայի կողմից հանրային գույքը սեփականաշնորհելու և երկու տասնամյակ առաջ սեփակաշնորհված կառույցը մասնավորից գնելու մեջ, ինչն էլ տեղի է ունեցել «Սև բերդի» պարագայում: Միևնույն ժամանակ մշակույթով մտահոգ մարդկանց հիշեցնենք, թե ինչ տեսք ուներ «Սև բերդը» մինչև Բալասանյան ընտանիքի կողմից ձեռք բերվելն ու ինչ տեսք ունի հիմա: Նաև ներկայացնենք մշակութային այն միջոցառումների ցանկը (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, մաեստրո Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկո (2016թ.) , «Գյումրի ռոք-ֆեստ 2016», 2018թ.-ին Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված մեծամասշտաբ միջոցառում և այլն), որոնք իրականացվել են այնտեղ վերանորոգումից հետո: Ուշադրություն դարձրեք՝ անվճար:
Կիսելով տիկին Բաղդասարյանի մտահոգությունը Գյումրու պատմական արժեքների պահպանման մասով՝ նրան և բոլոր շահագրգիռ անձանց սիրով հրավիրում ենք ծանոթանալու Բալասանյանների կողմից «Սև բերդի» ձեռք բերման գործընթացի մանրամասներին և վերականգման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Հուսով ենք՝ դրանից հետո տիկին Բաղդասարյանը կկիսի հանրության հետ իր ունեցած տեղեկատվությունը:
Հ.Գ.Գյումրիում կա կիսավեր և լքված ևս մեկ մշակութային կոթող ՝ «Պայտաձև ամրոցը», որը սպասում է մտահոգ և հոգատար ձեռքի»:
Նմանատիպ նյութեր
852 դիտում
12:37 02-09-2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը՝ Գյումրու օրվա առթիվ
3744 դիտում
15:14 06-04-2019
Անընդունելի ենք համարում. Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններին
5574 դիտում
16:22 13-11-2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է Լևոն Անանյանը
Այս բաժնից
10510 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am