211652_close_icon
views-count849 դիտում article-date 12:37 02-09-2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը՝ Գյումրու օրվա առթիվ

Սիրելի՛ գյումրեցիներ,

Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։ Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։

Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրնկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։

Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով, կհաղթահարի բոլոր մարտահրավերները և քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և գեղեցիկ թե քաղաքի բնակիչների, թե հյուրերի համար։

Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն և աննկուն կամք:

Շնորհավո՛ր տոնդ, հարազատ Գյումրի։

Նմանատիպ նյութեր