3747 դիտում
15:14 06-04-2019
Անընդունելի ենք համարում. Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է Էդմոն Մարուքյանի մեկնաբանություններին
Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է Էդմոն Մարուքյանի հայտարարություններին։ Հրապարակումը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին օրերին հանրային քննարկումների թեմա են դարձել Գյումրու փողոցաշինական ծրագրերը և դրանց իրականացման ընթացքում առաջ եկած խնդիրները: Այս պահին Գյումրիում իրականացվող խոշորամասշտապ ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում է 40 կմ ճանապարհ: Այս մասշտաբի ծրագրերի իրականացումը աննախադեպ է Գյումրիի համար: Ծրագրերի մեկնարկի առաջին օրերից և մինչ օրս համագործակցել ենք փողոցաշինական աշխատանքների հարցում շահագրգիռ բոլոր անձանք հետ, քննարկել, վերլուծել ու լուծումներ գտել առաջ եկած խնդիրների համար: Եվս մեկ անգամ բոլորին հորդորում ենք ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին, բարձրաձայնել խնդիրների մասին, հանդես գալ առաջարկներով, հետևել գործընթացին, աջակցել և ոչ թե խոչընդոտել աշխատանքների ընթացքին:
Մեր կողմից ծրագրի խորհրդատու կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկվել և իրականացվում են թերությունների վերհանման, դրանց շտկման ուղղությամբ օրենքով ու պայմանագրային պարտավորություններով սահմանված կոնկրետ աշխատանքներ: Ամենևին չենք հերքում քաղաքացիների օբյեկտիվ դժգոհության հիմքերը: Շինարարների և նախագծողների հետ կունենանք նաև բնակիչների տեղաշարժի ապահովման մասով խորհրդակցություն, կփորձենք գտնել այդ հարցերի կարգավորման հնարավոր տարբերակներ, որոնք լրացուցիչ մեծ ծախսեր չեն պահանջի: Քաջ գիտակցելով փողոցաշինական աշխատանքների ընթացքում ստեղծված անհարմարությունները՝ ևս մեկ անգամ հայցում ենք մեր ազգաբնակչության ներողամտությունը, ակնկալում նրանց աջակցությունը քաղաքի համար չափազանց կարևոր այս ծրագրերի հաջող իրականացման հարցում:
Բացարձակապես անընդունելի ենք համարում փողոցաշինական աշխատանքներում առաջ եկող խնդիրների տեղափոխումը անձնական որակումների հարթություն: Հորդորում ենք՝ հարցը չքաղաքականացնել, փողոցաշինական աշխատանքները չդարձնել օրակարգ ձևավորելու հիմք: Միևնույն ժամանակ, հասարակական-քաղաքական գործիչներին, ԱԺ պատգամավորներին և, մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին կոչ ենք անում, եթե ծրագրի իրականացման իրավաչափության մասով ունեն մտահոգություններ և կասկածներ, կիրառեն խորհրդարանական վերահսկողության ամբողջ գործիքակազմը և դիմեն համապատասխան մարմիններին:
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն»։
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
22:12 06-08-2021
Վիճակագրական կոմիտեն արձագանքել է գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճը կասկածի տակ դնող մեկնաբանություններին
2209 դիտում
14:50 17-04-2019
Գյումրու քաղաքապետարանն արձագանքել է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ «Սև բերդի» մասով արված հայտարարությանը
4064 դիտում
21:50 22-06-2020
Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ․ Էդմոն Մարուքյանի հայտարարությունը
Այս բաժնից
754 դիտում
21:05 23-11-2024
ԱԺ պատվիրակությունը, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
769 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
1006 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին