211652_close_icon
views-count35910 դիտում article-date 20:48 16-04-2019

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետի տեղակալը. նա ավտոմեքենայով բախվել է բետոնե պատնեշին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 42-ամյա Աշոտ Սարգսյանը իր վարած Lada Granta մակնիշի A 758 AE 126 RUS համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ա. Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարմանն կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Սարգսյանը աշխատում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Ծաղկաձորի բաժնի պետի տեղակալ, կոչումով ոստիկանության մայոր է: Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները՝ Սերյոժա Վարդանյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր