9991 դիտում
11:33 29-07-2014
Արարատի մարզում վթարի են ենթարկվել «Աբովյան» ՔԿՀ-ի պետի տեղակալը և Արտաշատի հիվանդանոցի մանկական բաժանմունքի վարիչը
Այսօր՝ հուլիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատի բնակիչ, 58-ամյա Արայիկ Ջամալյանը, վարելով իրեն ամրակցված Վազ 21213 մակնիշի 066 ՏՏ 03 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել է ճամփեզրին կայանված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Ջամալյանն ու նրա ուղևորներ՝ 26-ամյա Հասմիկ Ջամալյանը և 57-ամյա Էլյա Մամիկոնյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արտաշատի քննչական բաժանմունքի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ջամալյանն աշխատում է որպես ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, կոչումով փոխգնդապետ է: Իսկ վիրավորներից Է. Մամիկոնյանն աշխատում է Արտաշատի հիվանդանոցում՝ որպես մանկական բաժանմունքի վարիչ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
87307 դիտում
19:44 12-09-2018
Արտակարգ դեպք Երևանում. «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծի է ենթարկվել Նորածնային վերակենդանացման բաժանմունքի վարիչը
Այս բաժնից
9612 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին