«Ամերիկյան ավիաուղիներ»-ը երկարաձգել է Boeing-737 Max օդանավերի թռիչքների չեղարկումը մինչև օգոստոսի 19-ը
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է Boeing-737 MAX օդանավերի թռիչքների արգելքը մինչև օգոստոսի 19-ը երկարաձգելու մասին։
Այդ մասին հայտնել է CNBC հեռուստաալիքը։
Արգելքը նշանակում է օրական մոտ 115 չվերթի չեղարկում, ինչը կազմում է ամառային ժամանակաշրջանում ԱՄՆ-ում ավիափոխադրումների մոտ 1.5 տոկոսի չեղարկում։
Ներկա պահին ընկերությունն իր ենթակայության ունի 27 նշված դասի օդանավ։