Boeing ընկերությունը դադարեցրել է նորագույն 737 MAX օդանավերի բոլոր թռիչքները
Ամերիկյան Boeing կորպորացիան որոշում է կայացրել դադարեցնելու նոր՝ նեղ ֆյուզելաժային 737 MAX ինքնաթիռների թռիչքները։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով կորպորացիայի տարածած հայտարարությանը։
Ինչպես հայտնի է դարձել, պատճառը եղել է նշված տիպի ինքնաթիռների շարժիչների անորակությունը։
Կորպորացիայի հայտարարությունից հետո Boeing-ի բաժնետոմսերը ամերիկյան շուկայում ընկել է 3 տոկոսով՝ մինչև 181,40 ԱՄՆ դոլար։