2512 դիտում
23:43 14-04-2019
Սեյշելների նախագահը հանդես է եկել ստորջրյա ելույթով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սեյշելյան կղզիների նախագահ Դենի Ֆորը Հնդկական օվկիանոսի ջրերն է ընկղմվել ստորջրյա սարքով, որը տրամադրել է բրիտանական Nekton օվկիանոսագրական առաքելությունը: 121 մետրո խորության վրա նախագահը մարդկության դիմել է կարճ ելույթով, որտեղ անդրադարձել է համաշխարհային օվկիանոսի պահպանությանն ու գլոբալ տաքացման դեմ պայքարին:
Սեյշելները բաղկացած են կղզիների երկու խմբից. գրանիտե (ընդհանուր տարածքը՝ 243 ք/կմ և կորալյան ատոլներից (211): Առաջին խմբին գլոբալ տաքացումը չի սպառնում. նրանց բարձրությունը ծովի մակարդակից կազմում է մի քանի տասնյակ մետր:
Իսկ ահա երկրորդ խմբի բարձրությունը ծովից ընդամենը մի քաի մետր է: Եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման առկա կանխատեսումները իրականանան (8-16 մետր՝ 2300 թվականին), ապա Սեյշելների այդ հատվածը ջրի տակ կանցնի:
Սեյշելյան կղզիների Հանրապետությունը միակ կղզի-պետությունը չէ, որը նման վտանգի առջև է կանգնած: Մալդիվյան կղզիներում ամենաբարձր կետը կազմում է 2,4 մետր՝ ծովի մակարդակից: Այդ արշիպելագը կարող է անհետանալ 50-100 տար անց: Նմանատիպ տարածքներ շատ կան նաև Խաղաղ Օվկիանոսում:
«Այս խնդիրը ավելի կարևոր է, քան մենք բոլորս, և մենք իրավունք չունենք դրա լուծումը դնել հաջորդ սերունդների վրա: Մեր արդարացումներն ավարտվում են, որպեսզի ակտիվ գործողություններ չանենք, և մեր ժամանակը սպառվում է», ասել է նախագահը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2118 դիտում
12:54 20-08-2021
Վարչապետ Փաշինյանն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հանդես է եկել ելույթով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2193 դիտում
12:00 21-03-2015
Էրդողանը հանդես է եկել հերթական զավեշտալի ելույթով
Այս բաժնից
799 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1273 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
808 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել