211652_close_icon
views-count2315 դիտում article-date 19:59 13-04-2019

Ծառատունկի ընթացքում նոր տնկիներով է համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 13-ին հայտարարված համաքաղաքային ծառատունկի ժամանակ նոր տնկիներով են համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտիները: Հիշեցնենք, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների հետ Խաչիկ Դաշտենցի փողոցում գտնվող ավտոշուկայի հարակից մայթերն ու սիզամարգերն ազատել էին կայանած ավտոմեքենաներից և մաքրել տարածքը: Ծառատունկ է իրականացվել նաև Նուբարաշենի խճուղում: Էրեբունուց Նուբարաշեն վարչական շրջան տանող ճանապարհահատվածում կտնկվի շուրջ 900 բարդի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր