4858 դիտում
20:05 12-11-2016
Երևանի գլխավոր մուտքերից մեկը համարվող Արգավանդի խճուղին համալրվել է նոր տնկիներով
Երևանի զարգացման քառամյա ծրագրով առանձնակի կարևորված են նաև մայրաքաղաքի մուտքերի կանաչապատումը, գեղարվեստական ձևավորումն ու բարեկարգմանն ուղղված աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը համաքաղաքային ծառատունկի ընթացքում բնակիչների հետ միասին ծառեր է տնկել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Արգավանդի խաչմերուկին հարակից տարածքում: Երևանի գլխավոր մուտքերից մեկը համարվող Արգավանդի խճուղին վերջին տարիներին ամբողջությամբ բարեկարգվել, կանաչապատվել ու ապահովվել է ոռոգման նոր համակարգով: Հարկ է նշել, որ նախորդ տարի նոր տնկիներով էր համալրվել նաև Արգավանդի խաչմերուկին հարակից ձախակողմյան հատվածը:
Կարևորելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանությունների հետևողական քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեկ անգամ ևս իրենց գոհունակությունն են հայտնել Երևանն օրեցօր առավել մաքուր, բարեկարգ ու կանաչապատ դարձնելուն միտված ծրագրերի կյանքի կոչումը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
2567 դիտում
19:59 13-04-2019
Ծառատունկի ընթացքում նոր տնկիներով է համալրվել ավտոշուկայի հարակից կանաչ գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3980 դիտում
22:45 25-10-2019
2800-ամյակի այգու ծերացած եղևնիները կփոխարինվեն 3-4 մետրանոց տնկիներով
Այս բաժնից
553 դիտում
18:49 24-12-2024
Նախկին նախագահները մերժեցին բանավեճի հրավերը, քանի որ հաստատելու էին Փաշինյանի պնդումը․ Ռուբեն Ռուբինյան
829 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել