211652_close_icon
views-count4218 դիտում article-date 17:00 13-04-2019

«Երկուշաբթի իմ հայտարարությունը կանեմ. դեռ կամուկացի մեջ եմ». Զարթոնքի գյուղապետը՝ իր հրաժարականի մասին. news.am

Արմավիրի մարզի Զարթոնքի գյուղաում տեղի ունեցած միջադեպից հետո, գյուղապետ Պարույր Սարգսյանը, որ մինչ այդ հայտարարում էր, որ ոչ մի դեպքում հրաժարական չի տա, արդեն նույն վստահությամբ չի պնդում դա: [url=https://news.am/arm/news/507028.html?fbclid=IwAR3uIq8ypv8NGJm8cksk-3iBSu3hQvvn6PuxgFTbN0ATPgsaxbTdifGn1xQ]NEWS.am[/url]-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիայի ժամանակ նա հայտարարեց, որ երկուշաբթի հանդես կգա հայտարարությամբ: Հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ինքը հրաժարականի դիմում է ներկայացնելու, գյուղապետն ասաց. «Երկուշաբթի օրը ես իմ հայտարարությունը կանեմ»։ Իր հերթին, Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գյուղացիներին խորհուրդ տվեց չշտապեցնել նրան` նշելով, որ հաջորդ աշխատանքային օրը երկուշաբթին է։ Ավելի ուշ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գյուղապետ Պարույր Սարգսյանն ասաց. «Դավիթ Սանասարյանի հետ առանձին զրուցել ենք: Ինքը չի ասել հրաժարական տուր, ուղղակի մարդկային ձեւով ինքն էլ է ուզում, որ երկու կողմն էլ հանգստանան»: Հարցին, թե պատրա՞ստ է նման մթնոլորոտւմ շարունակել իր պաշտոնավարումը, նա արձագանքեց. «Չգիտեմ, ես էլ կամուկացի մեջ եմ, խառնաշփոթ վիճակի մեջ եմ: Տեսնենք, էլի, ես երկուշաբթի կասեմ»: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/507028.html?fbclid=IwAR3uIq8ypv8NGJm8cksk-3iBSu3hQvvn6PuxgFTbN0ATPgsaxbTdifGn1xQ]կայքում[/url]։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/13/1122228/]հայտնել [/url]էինք, որ լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում։ Գյուղի մեծ թվով բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել էին գնացքի ճանապարհը՝ նստելով ռելսերի վրա։ Գյուղ էին ժամանել մեծ թվով ոստիկանության ծառայողներ ոչ միայն Արմավիրի մարզից, այլ նաև ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություններից։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասել էին, որ պատճառը գյուղապետի հետ է կապված, քանի որ գյուղը բաժանվել էր 2 մասի. մի մասը պահանջում էր գյուղապետի հրաժարականը, մի մասը սատարում է րգյուղապետին։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր