19980 դիտում
11:27 11-08-2015
Բնակիչների միակ հույսը Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ Դավիթաշենի թաղապետը կամուկացի մեջ է, ոնց անի, որ «ոչ շիշը վառի, ոչ` քյաբաբը ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մինչ այս օրերին Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը մտորումների մեջ ծանր ու թեթև է անում, էթե ինչպես անի, որ «ոչ շիշը վառի, ոչ` քյաբաբը», իր վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից շենքերի բնակիչները նամակ-խնդրանքով դիմում են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, վստահ լինելով, որ միայն ՀՀ նախագահի միջամտության արդյունքում հնարավոր կլինի կանխելու թաղամասի տարածքը գրոհողների ախորժակը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1500-ից ավելի բնակիչներ արդեն դիմում-խնդրանքն ուղարկել են ՀՀ նախագահի նստավայր: Նրանք հայտնում են նաև, որ խնդրի վերաբերյալ իրենց փաստաբանը դիմում է ներկայացնելու վարչական դատարան, որպեսզի, ըստ իրենց հայտարարության, Երևանի նախկին քաղաքապետ, ներկայիս` էներգետիկայի և բնական պաշարների նախարար, մեծն Երվանդ Զախարյանի հողահատկացման մասին որոշումը չեղյալ հայտարարվի:
Բնակիչները պահանջում են վարչական շրջանի ղեկավար Ռ. Բաղդասարյանից, որպեսզի կառուցապատողին, ով այդ դեպքում, ըստ տեղեկությունների, Ազգային ժողովի պատգամավոր Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի ազգական Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ճարտարապետ Գ. Գևորգյանն է, շինարարական ոչ մի աշխատանք չձեռնարկի, մինչև դատական ատյանների վերջնական որոշում կայացնելը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com-ը[/color] ներկայացնում է բնակիչների նամակը` հասցեագրված ՀՀ նախագահին`
[b]Հայտնում ենք Ձեզ այն մասին, որ Դավիթաշեն վարչական շրջանի Երևան-Զովունի ճանապարհի թիվ 22 և 23 շենքերի անկյունամասում գտնվող հողատարածքը, որը հանդիսանում է 20-25 շենքերի բնակիչների բակային տարածքի ելումուտը ապահովող ճանապարհ, առանց մեր՝ բնակիչներիս, իմացության և կարծիքը հաշվի առնելու, դեռևս 2005թ.-ին ՀՀ գործող օրենսդրության խախտմամբ օտարվել է ոմն կառուցապատողի, որը այդ հատվածում նախատեսում է կառուցել տրամադրված հողամասի մակերեսի 100% հարաբերակցությամբ մակերեսով երկհարկանի հասարակական նշանակության շինություն՝ դրանով իսկ ամբողջովին փակելով դեպի բակ տանող ճանապարհը:
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ տվյալ հողատարածքի վրայով անցնում են էլեկտրահաղորդիչ գծեր, իսկ հողատարածքից շատ մոտ հեռավորության վրա ջրատար խողովակ, այսինքն՝ տարածքը կառուցապատողին տրամադրվել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված նորմերի խախտմամբ, ուստի նշված տարածքում շինարարական աշխատանքների իրականացումը ապօրինի է, ինչպես ՀՀ-ում գործող օրենսդրության, այնպես էլ քաղաքաշինական և հակահրդեհային անվտանգության նորմերի ապահովման տեսանկյունից, քանի որ հրշեջ ավտոմեքենաները նույնպես հրդեհների ժամանակ չեն կարողանա մուտք գործել բակային տարածք հրդեհաշիջման աշխատանքների իրականացման նպատակով:
Հաշվի առնելով վերոգրյալը խնդրում ենք Ձեր անմիջական միջամտությունը մեր կողմից բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ:[/b]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/06/61244/]ավելի վաղ [/url] նշված վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 6-ին Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 22, 23 և հարակից բարձրահարկ շենքերի բնակիչները կենաց- մահու պայքար էին տանում, որպեսզի ինչ-որ քաղաքացի շենքին հարակից տարածքը չվերածի շինհրապարակի:
Կառուցապատման աշխատանքներ կատարողը տարածքն ամբողջովին երկաթյա թիթեղներով փակել էր, սակայն բնակիչները ապամոնտաժել էին և հեռացրել երկաթե ամրաններն ու ալյումիեն թիթեղները:
Հավաքվածներն արդարացիորեն բարձրաձայնել էին, որ աստված չանի, եթե բարձրահարկ շենքերում տեղի ունենան արտակարգ դեպքեր, ապա հրշեջները չեն կարողանալու ազատ տեղաշարժվեն: Այդ պահին ահազանգով նշված բակ էին ժամանել հրշեջները` մի քանի մարտական հաշվարկով, սակայն նրանք չէին կարողացել մտնել կանչի վայր, քանի որ ճանապարհի գրեթե 80 տոկոսը փակված էր շինարարական աշխատանքներ կատարողի կողմից:
Հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ նշված հատվածում շինարարության թույլտվությունը տվել է Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով հաշվի չի առել ոչ մի մանրուք: Շինարարական աշխատանքները, որտեղ որ կատարվելու են, այնտեղով անցնում է նաև խմելու ջրի գլխավոր ջրագիծը` 1 մ տրամագծով: Այդ պահին իրավիճակը մի փոքր հանդարտվել էր, սակայն բնակիչները մարտական էին տրամադրված, որ եթե հանկարծ ինչ-որ ծալապակասի ուղեղով անցնի տարածքը նորից գրոհել, իրենց շինտեխնիկայով, ապա իրենք թույլ չեն տալու:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ շինարարությունը կատարում է Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ճարտարապետ Գագիկ Գևորգյանը, ով ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ասած` Բրաբիոն Ռուբոյի` նկատի ունենալով Ծաղիկ Ռուբոյի` ազգականն է:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
34611 դիտում
21:46 21-11-2014
Դավիթաշենի նախկին թաղապետը ոչ սթափ վիճակում ավտովթարի մեջ է հայտնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
9567 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին