211652_close_icon

Դեռ անցած տարի մի անգամ ասել էր՝ «եթե ես Արցախ գնամ ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ»․ քույրը՝ նահատակված Գևորգ Կիրակոսյանի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count23843 դիտում article-date 20:47 27-10-2020
Արցախում հակառակորդի դեմ ծավալած մարտերի ընթացքում նահատակված 24-ամյա Գևորգ Կիրակոսյանը ՌԴ քաղաքացի էր, նա կարող էր իր ծառայությունը Ղրիմում անցնել, սակայն վերջին պահին մերժել է, ասել՝ ես օտար հողում չեմ ուզում ծառայել, ես պիտի գնամ ու հենց Արցախում ծառայեմ: Գևորգը նվիրվել է հայրենիքին, կյանքով պահել սահմանն ու ընկերներին: [url=https://www.tert.am/am/news/2020/10/27/kirakosyan/3428689?fbclid=IwAR2vEcjLTRHeVpOKSCfW8TodMcSFZZjSL_KrOugoh4-yTrjeDcCu6XjYNx8]Tert.am[/url]-ի հետ զրույցում Գևորգի քույրը՝ Էլզա Կիրակոսյանը պատմեց, որ ընտանիքը սկզբում առարկել է Գևորգի՝ Արցախում ծառայելու որոշումը, քանի որ նա պետք է մագիստրատուրա ընդունվեր, սակայն բոլորին հակառակ գնալով՝ Գևորգը մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, լեյտենանտի կոչում ստացել և մեկնել Մատաղիս, ծառայության մեկ տարին օգոստոսին էր լրացել: Գևորգը Ալավերդի քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2-րդ դպրոցն է ավարտել, այնուհետև սովորել է Ալավերդու ուսումնարանում, տեղափոխվել ՌԴ Ռոստով քաղաք, սովորել Հարավային դաշնային համալսարանի (ЮФУ) Իրավաբանական ֆակուլտետում: Գևորգը երեք քրոջ միակ եղբայրն էր, ամենափոքրը, նրանց մեջ տարիքային տարբերությունը մեծ էր: Ընտանիքի ամբողջ սերը Գևորգին են տվել, քույրն ասում է՝ չարաճճի, համով ու աշխույժ երեխա էր, կատակասեր, իսկ իր ընկերասիրության մասին բոլորն են խոսում: «Ընկերասիրությունն իր մոտ այն աստիճանի վրա էր, որ դեռ անցած տարի, երբ Վազգեն Սարգսյանի ինստիտուտում էր սովորում, մորաքրոջս ասել էր՝ եթե ես Արցախ գնամ ու կյանքս ընկերներիս տալու պահ ստեղծվի, ես հաստատ դա կանեմ»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/10/27/kirakosyan/3428689?fbclid=IwAR2vEcjLTRHeVpOKSCfW8TodMcSFZZjSL_KrOugoh4-yTrjeDcCu6XjYNx8]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր