211652_close_icon
views-count2240 դիտում article-date 11:56 12-04-2019

Տիբեթյան խոշորագույն և ամենահին ընկերություններից մեկը պատրաստ է համագործակցել ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ

Չինաստանի Սիչուան նահանգի Յաան քաղաքում գործող տիբեթյան թեյի խոշորագույն և ամենահին ընկերությունը պատրաստ է համագործակցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հետ, այդ թվում նաև Հայաստանի, եթե այդ երկրները հրաժարվեն քիմիական բաղադրիչներ պարունակող փաթեթներից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ «[url=https://armenpress.am/arm/news/971046.html]Արմենպրես[/url]»-ի հարցին ի պատասխան ասաց «Յաան թեյի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն, թեյի գիտակ, բժշկական գիտությունների դոկտոր Չաո Գուի Լին: «Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՊՀ երկրների հետ և այն արտահանել տեղական գներով: Մենք անկեղծորեն հույս ունենք միասին մեկ ճանապարհով գնալ և սերտ համագործակցել բոլոր երկրների հետ, ինչպես նաև արտադրել տիբեթյան բարձրորակ թեյ, առաջնորդվելով ժամանակից զարգացումներով, որպեսզի ամբողջ աշխարհում ներդրվի ավանդական տիբեթյան թեյը, հնարավորություն տալով սպառողներին առողջության համար այլընտրանքային արտադրանք օգտագործել»,- ասաց Լին: Ամբողջությամբ կարդցեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/971046.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր