211652_close_icon
views-count1000 դիտում article-date 13:59 15-09-2015

Թմրամիջոց պահելու կասկածանքով բերման ենթարկվեց Գայ գյուղից

Սեպտեմբերի 12-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրամիջոց պահելու կասկածանքով, Գայ գյուղից բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արթուր Ա.-ին: Նրա խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգվածով, իսկ վերնաշապիկի գրպանից` ծխախոտի գլանակ, որի մեջ ևս եղել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Արթուր Ա.-ն իր բացատրությամբ հայտնել է, որ հայտնաբերված զանգվածները մարիխուանա տեսակի թմրամիջոց են, պատկանում են իրեն: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր