«Քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում». ՊԵԿ-ը խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում
Այսօր ՀՀ ՊԵԿ Հետքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` դատարանի որոշման հիման վրա խուզարկություն են իրականացնում «Ֆիրմա Նյու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում (հանդիսանում է «Առինջ մոլ» առևտրի շուկայի կազմակերպիչը):
Խուզարկությունն իրականացվում է ընկերության նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Պետական եկամուտների կոմիտեն վստահեցնում է, որ քննչական և դատավարական գործողություններն իրականացվում են օրենքի պահանջների շրջանակներում և, միաժամանակ, հորդորում զերծ մնալ հարկային օրենսդրության նորմերըենթադրյալ խախտող և հարկեր վճարելուց խուսափող տնտեսվարողների (հիմնվում է ողջամիտ կասկածի վրա) նկատմամբ իրականացվող օրինական գործընթացներին քաղաքական ենթատեքստ տալուց և այդ եղանակով ՊԵԿ աշխատակիցների վրա ազդելու փորձերից:
[b]ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին[/b]