25546 դիտում
21:43 28-05-2017
Երևանում ՍՊԸ-ի տնօրենը վրաերթի է ենթարկել «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի անհատ ձեռներեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 26-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 22-ամյա Սուրեն Մկրտչյանը իր վարած Volkswagen մակնիշի 79 FF 979 համարանիշի ավտոմեքենայով Հալաբյան փողոցի թիվ 53 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, նշված շենքի բնակիչ, 63-ամյա Գոհար Նազարեթյանին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Մկրտչյանը աշխատում է «ԷԼԻՏ-Ս.Վ.Է. » ՍՊՏԸ-ի տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը աշխատում է «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում՝ որպես անհատ ձեռներեց:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+