Իսպանիայի վարչապետ. Ցավալի է, որ Գվարդիոլան երկիրը ավտորիտար է համարել
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլայի դիրքորոշումը երկրի հանդեպ:
«Ման Սիթիի» գլխավոր մարզիչտ 2017 թվականին Կատալոնիայի անկախության համար պայքարի և բողոքի ակցիաներից հետո Իսպանիան որակեց ավտորիտար երկիր:
«Դա ինձ մեծ ցավ պատճառեց: Առաջին հերթին դա վիրավորական է, քանի որ դա ճիշտ չէ:
Ավելին, մարզական լրատվամիջոցների տեղեկություններով, ինչ որ պահի նույն այդ պետությունը նրան առաջարկել էր գլխավորել Իսպանիայի հավաքականը», ասել է Սանչեսը:


