211652_close_icon

Գվարդիոլան Ալվեսի արարքը դավաճանություն է համարել

views-count10817 դիտում article-date 13:22 13-07-2017
«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը բացասաբար է արձագանքել, որ բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը [url=https://shamshyan.com/hy/article/2017/07/13/1072413/]տեղափոխվել է [/url]ՊՍԺ: Ալվեսը բանավոր համաձայնություն էր տվել, որ կտեղափոխվի անգլիական ակումբ, սակայն ավելի ուշ փոխել է որոշումը և պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ու մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը վրդովված են և Ալվեսի այդ քայլը դավաճանություն են համարել: Նշենք, որ Գվարդիոլան ու Բեգիրիստայնը Ալվեսի հետ աշխատելեն դեռևս «Բարսելոնայում»:

Նմանատիպ նյութեր