211652_close_icon
views-count1009 դիտում article-date 11:39 09-04-2019

Իսրայելում խորհրդարանական արտահերթ ընտրություններ են մեկնարկել

Իսրայելում վաղ առավոտից մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, քվեարկության արդյունքներով երկրում ոչ միայն նոր Կնեսետ կհայտնվի, այլ նաև, հնարավոր է, նոր վարչապետ։ Իսրայելցիներին հուզող գլխավոր հարցը մնում է այն, թե արդյո՞ք գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում։ Փաստացիորեն, այս ընտրությունները վերածվել են Նեթանյահուին վստահություն հայտնելու կամ չհայտնելու հանրաքվեի, քանի որ նրա դեմ մի շարք մեղադրանքներ են առաջադրվել կաշառակերության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստերով։ Հիմնական պայքարը ծավալվելու է աջ կուսակցությունների բլոկի (գործող վարչապետի «Լիկուդ» կուսակցության գլխավորությամբ) և «Կախոլ-Լավան» կուսակցության առաջնորդ, Իսրայելի բանակի նախկին հրամանատար Բենի Հանցի, ինչպես նաև գլխավոր շտաբի ևս 2 նախկին ղեկավարների՝ Մոշե Յաալոնի ու Գաբի Աշկենազիի միջև։

Նմանատիպ նյութեր