2416 դիտում
10:19 09-04-2019
Ինչո՞ւ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը և հետո եռակի ավելացվեց․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առիթ տվեց Պետեկամուտների կոմիտեի ղեկավարության անցած տարվա վերջի աստղաբաշխական ինքնապարգևատրումների թեման, Նիկոլ Փաշինյանը խոստացավ լուծել այդ խնդիրը։ «Ես ուզում եմ տեղյակ լինեք, որ մենք այդ պրոբլեմը ֆիքսել ենք, և 2019թ. համար Պետական եկամուտների կոմիտեի պարգևատրումների ֆոնդն ուղիղ կիսով չափ կկրճատվի»,- հայտարարել է վարչապետը։
Թե ինչքանո՞վ կրճատվեց ՊԵԿ պարգևատրումների ֆոնդը, և ինչքանո՞վ վարչապետը կատարեց իր խոստումը, այլ հարց է։ Փաստն այն է, որ այս հայտարարությունից ընդամենը երկու-երեք ամիս հետո կառավարությունը որոշեց եռակի ավելացնել ՊԵԿ-ի պարգևատրումների ֆոնդը։ Ու հիմա վարչապետը դա օրինաչափ է համարում։
Հիմնավորումները տարբեր են` սկսած նրանից, որ Պետեկամուտների կոմիտեն խոստացել է գերակատարել բյուջեի եկամուտները, վերջացրած նրանով, որ համակարգում աշխատավարձերը ցածր են, ինչը կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում։ «Մաքսային ծառայողը, որն օրական տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դրամ ապրանքների հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ։ Դա նշանակում է` ասել՝ գնա, յոլա գնա, տես՝ ինչ կարաս անես։ Եթե այս իրավիճակը թողնում ենք էսպես, իրեն ասում ենք՝ գնա քո գլխի ճարը տես»,- ասում է վարչապետը։
Իրականում վարչապետի ասածի մեջ ճշմարտություն կա։ Աշխատավարձերը Հայաստանում ցածր են։ Բայց այնպես չէ, որ այդ խնդիրն առկա է միայն հարկային-մաքսային համակարգում։ Խնդիրն ամբողջ պետական կառավարման ոլորտում է։
Ավելին, հարկային-մաքսայինում դրանք անհամեմատ բարձր են։ Չհաշված, որ ի տարբերություն բազմաթիվ բյուջետային հիմնարկների, այստեղ պարգևատրումները մշտական են։ Ամեն ամսվա աշխատավարձին` ի հավելում, տրվում է նաև պարգևատրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2201 դիտում
14:00 20-10-2022
«Մենք կարծես թե կողմնորոշվել ենք». սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկը ավելացվեց
1620 դիտում
11:52 24-01-2019
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պարզաբանումը ՊԵԿ-ում աշխատավարձերի ու պարգևատրումների վերաբերյալ
2046 դիտում
09:38 29-03-2016
Առողջապահության նախարարությունը գնել է կրկնակի, եռակի թանկ և ՀՀ-ում չգրանցված դեղեր. «168 Ժամ»
Այս բաժնից
1276 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»