211652_close_icon
views-count25910 դիտում article-date 19:48 08-04-2019

Հայ երկրպագուն անսպասելիորեն բեմ է վազել՝ Օրեյրոյի մոտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 7-ին, Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կայացավ Նատալիա Օրեյրոյի «Անմոռանալի շրջագայություն» խորագրով շոու-ծրագիրը։ Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ լրագրողներ, օպերատորներ, ինչպես նաև՝ տարբեր տարիքի և սեռի խելագար երկրպագուներով։ Նատալիա Օրեյրոն հայտնի է իր բարի, դրական և մարդասեր կերպարով։ Նա դա ապացուցեց։Համերգի ավարտին, երբ Օրեյրոն հայերենով ներկայացնում էր իր երաժիշտներին և պարողներին, հարցնելով՝ ի՞նչ է անունդ, մի հայ երիտասարդ բեմ վազեց և փորձեց գրկել Նատալիային։ Միանգամից բեմ վազեցին անվտանգության աշխատակիցները։ Բայց բարի և հոգատար Օրեյրոն կանգնեցրեց նրանց, համբուրեց և լուսանկարվեց երիտասարդի հետ՝ կանխելով անվտանգության աշպատակիցների կոպիտ գործողությունները և դրանցից բխող հետևանքները։ Հանդիսատեսն ապշած բացականչում էր՝ ԱՊՐԵՍ։ Համերգի ավարտին Նատալիան չնեղացրեց և ոչ մի հանդիսատեսի. իր յուրաքանչյուր երկրպագուի նվերները և ծաղիկները անձամբ վերցրեց նրանցից։ Նույնիսկ շատերի հեռախոսները վերցրեց և սելֆիներ արեց բեմից։ Տպավորիչ և հաճելի երեկո պարզ և անմիջական պրոֆեսիոնալի հետ։ Թող նման արտիստները շատ լինեն աշխարհում։ [b] ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր