Զելենսկին Մարիուպոլում քաղաքացիների աչքի առաջ վազել է գործող շատրվանների միջով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մարիուպոլ նավահանգստային քաղաքում վազել է շատրվանների միջով: Տեսանյութը տեղադրվել է Donbas Public TV-ի յութուբյան ալիքում:
Նախագահը ելույթ է ունեցել քաղաքի Թատերական հրապարակում, որի ժամանակ նրա շուրջ են հավաքվել տեղի բնակիչները: Նա որոշել է դեպի մեքենա տանող ճանապարհը կարճացնել՝ վազելով շատրվանների միջով:
Տեսանյությում երևում է, թե ինչպես է նախագահը թիկնապահնեի հետ միասին վազում գործող շատրվանների միջով: Նրան հետևում են հավաքվածներից մի քանիսը՝ նույնպես հայտնվելով ջրաշիթերի տակ: