Խուան Մատա. «Բարսելոնայի» պես լեռները հենց նրա համար են, որ դրանք նվաճենք
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան մեկնաբանել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի կայանալիք հանդիպումը:
«Ես ինձ լավ եմ զգում, ամբողջությամբ ապաքինվել եմ վնասվածքից հետո, որը մի քանի շաբաթ առաջ էի ստացել: Այժմ ես թիմի հետ մրցաշրջանը հաջող ավարտելու լավ խթան ունեմ:
Իմ կարիերայի ընթացքում ես բազմիցս եմ խաղացել «Բարսելոնայի» դեմ, ես շատ նվաճումներ ունեմ տարբեր մրցաշարերում: Սակայն անհնար է մոռանալ «Չելսիի» հետ 2012թ, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը:
Ինձ բախտ ժպտաց «Բարսելոնային» գոլ խփել, և գիտեմ, որ նման հզոր մրցակցի դեմ ցանկացած հանդիպում միշտ յուրահատուկ է ստացվում:
Անշուշտ, «Բարսելոնան» հիանալի թիմ է, սակայն մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուժերի նժարը մեր կողմ թեքենք և անցնենք կիսաեզրափակիչ:
Ինչպես մեր մարզիչն է ասել, այս հակամարտությունը կարելի է դիտարկել որպես լեռ. իսկ լեռները հենց նրա համար են, որպեսզի դրանք նվաճենք», ասել է Մատան: