«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հերքել է Ժոզե Մոուրինյոյի հետ վատ հարաբերությունների մասին լուրերը:
Իմ հարաբերությունները Մոուրինյոյի հետ երբեք վատ չեն եղել: Բազմաթիվ կեղծիքներ են հնչել այս թեմայով, երբ Ժոզեն եկավ «Մանչեսթեր Յունայթեդ»:
Դա ինձ զայրացնում էր, քանի որ ամեն օր նույն սուտն էի լսում և կարդում: Իմ հարաբերությունները Մոուրինյոյի հետ նորմալ են», ասել է իսպանացին:
Հիշեցնենք, որ 2014-ին Մատան լքեց «Չելսին», քանի որ այն ժամանակ թիմը ղեկավարող Մոուրինյոն նրան չէր տեսնում հիմնական կազմում: