«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան գովեստի խոսքեր է ասել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի հասցեին:
«Մխիթարյան մեծագույն խաղացող է: Նրա հրաշալի է կարդում խաղը և գերազանց է վարվում գնդակի հետ: Բացի այդ, նա գոլեր է խփում և բարձակարգ գոլային փոխանցումներ կատարում: Թվում է, թե նա ամեն ինչ անում է հեշտ ու հասարակ:
Հենրիխի նպատակն է օգնել թիմին: Շատ հաճելի է նման խաղացողի հետ խաղալ: Մենք իրար շատ լավ ենք հասկանում խաղադաշտում», ասել է Մատան: