Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40մ
[b]Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ [/b]
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում (տեսանելիությունը՝ 30-40 մ) մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: