211652_close_icon
views-count1498 դիտում article-date 21:23 05-04-2019

Digitain-ը ինտեգրում է Արհեստական Բանականություն Develandoo–ի հետ գործարքի միջոցով

Digitain–ը՝ խաղային ծրագրերի առաջատար մատակարարներից մեկը, կնքել է բացառիկ ռազմավարական համագործակցության պայմանագիր Արհեստական​​ Բանականության առաջատար ընկերություններից մեկի՝ Develandoo-ի հետ, Արհեստական Բանականության լուծումների ինտեգրման նպատակով։ Ըստ վերը նշված համաձայնագրի՝ Develandoo-ն կինտեգրի իր Արհեստական Բանականության ծրագրային լուծումները Digitain-ի հարթակներում: Նախատեսված բաժինների թվում են առևտրական ռիսկերի կառավարումը, վաճառքի բաժինը, CRM հարթակը, ինչպես նաև արտադրության ինժեներական նախագծերը: Develandoo-ն իր բոլոր խաղային ծրագրերը կիրականացնի բացառապես Digitain-ի միջոցով: Համագործակցության զարգացման նպատակով Develandoo-ն կստեղծի երեք թիմ` Արհեստական Բանականության ոլորտի ընդհանուր առմամբ 27 որակյալ փորձագետներ, որոնք մասնագիտացած են Predictive Intelligence, Natural Language Processing և Machine Learning միջավայրերում՝ նորարարությունների ստեղծմանը նպաստելու համար: Առաջատար խաղային ծրագրերի մատակարար Digitain-ն ապահովում է բազմաալիքային խաղային ծրագրային լուծումներ առցանց, բջջային և բուքմեյքերական կետերի համար: Ընկերությունն ունի ավելի քան 55 գործընկերներ: Develandoo-ի փորձի ներգրավումը Digitain-ի հիմնական բիզնես մոդելի մեջ թույլ կտա ընդգծել ընկերության առանձնահատկություններն այդ ոլորտում՝ տրամադրելով մրցակիցներից տարբերվող բացառիկ ծառայություններ: «Digitain–ի խաղային ծրագրերի հսկայական պահանջարկը և մեր Արհեստական Բանականության ծառայությունները հիանալի համապատասխանում են ընկերության առաքելությանը: Մենք ուրախ ենք համագործակցելու շուկայում առաջատար խաղային ծրագրային մատակարարներից մեկի հետ: Մեր լուծումները կնպաստեն, որ Digitain–ը տարածի Արհեստական Բանականության ոլորտում իր մրցակցային առավելությունները, և կապահովեն Digitain–ի առաջատար դիրքը խաղային հարթակում», – ասաց Develandoo–ի Գլխավոր Գործադիր Տնօրեն Ալբերտ Ստեփանյանը: «Միշտ հաճելի է համագործակցել Develandoo–ի պես գործընկերոջ հետ, որը հանդիսանում է տարածաշրջանում Արհեստական Բանականության և տեղեկատվության առաջատար կոնսորցիումներից մեկը: Բիզնեսի տեսանկյունից մենք պարտավորվում ենք տրամադրել լավագույն և որակյալ խաղային կոնցեպտը ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական շուկաներում: Հաշվի առնելով այն փաստը, որ Develandoo-ն հանդիսանում է Արհեստական Բանականության ճանաչված բրենդ շուկայում՝ մենք հավատում ենք, որ մեր համագործակցությունը երկու ընկերություններին կբարձրացնի նոր մակարդակի վրա», – ասաց Digitain–ի Կոմերցիոն Տնօրեն Սուրեն Խաչատրյանը: [b]Develandoo–ի մասին[/b] Develandoo–ն Արհեստական Բանականության նորարարական ընկերություն է, որը մասնագիտացած է Հայաստանում վաղ փուլում գտնվող ընկերությունների առաջխաղացման վրա: 2014 թվականին ընկերությունը սկսեց իր գործունեությունը՝ մուտք գործելով երկրում արագ զարգացող ՏՏ ոլորտ: Վերջին տարիներին Հայաստանը կարողացել է գրավել առաջատար դիրք, որը դուրս է բերում երկիրը EMEA տարածաշրջանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտ: Develandoo–ն ձգտում է ստեղծել Արհեստական Բանականության հիմունքներով խաղային լուծումներ բանկային, ապահովագրական, հեռահաղորդակցության և պաշտպանության ոլորտներում: Ընկերության նորարարական մոդելները հայտնի են նաև Հայաստանից դուրս՝ Գերմանիայում, ԱՄՆ–ում, Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում։ Develandoo–ն ունի իր մասնաճյուղերը Լոս Անջելեսում և Մյունխենում: [b]Digitain–ի մասին[/b] Digitain–ն ունի ավելի քան 1,200 աշխատակիցներ և 55–ից ավել գործընկերներ ամբողջ աշխարհում: Digitain–ի խաղային հարթակը տրամադրում է turnkey կամ white-label լուծումներ ինչպես բուքմեյքերական կետերի, այնպես էլ օնլայն օպերատորների համար` մեր API–ի միջոցով ինտեգրելով sportsbook, casino, live dealer և virtual sports մոդուլները: Այն նաև ներառում է լայնածավալ վճարային համակարգեր, բոնուսային ճկուն առաջարկներ, CRM համակարգ և 24/7 հաճախորդների սպասարկում: Sportsbook-ը պարունակում է ամենամսյա 35,000 live իրադարձություններ 65 մարզաձևերում, 7,500 լիգաներ և ավելի քան 3,000 խաղադրույքների շուկաներ, իսկ casino-ն ունի ավելի քան 3,000 խաղեր Novomatic, EGT, Microgaming, Playson և այլ ընկերություններից:

Նմանատիպ նյութեր