211652_close_icon
views-count2738 դիտում article-date 23:40 04-04-2019

Ոստիկանության վետերանները ավտոբուսում գրպանահատություն են կանխել

Ապրիլի 2-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության 2 վետերան թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում նկատել են երկու ուղևորի, որոնք փորձել են մի կնոջ պայուսակից դրամապանակ գողանալ: Ժամը 23.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արմեն Հ.-ին և 1990 թ. ծնված Կարեն Բ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.50-ին, Կասյան փողոցում՝ թիվ 58 համարի երթուղու ավտոբուսի սրահում, նրանք փորձել են գողանալ 43-ամյա մի կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է փող, սակայն ոստիկանության վետերանները կանխել են հանցագործությունը: Արմեն Հ.-ն և Կարեն Բ.-ն վիճաբանել են վետերանների հետ, հայհոյել՝ խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով ուղևորների նկատմամբ: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր