Գրպանահատություն ավտոբուսում․ գողն էլ, գողոնն էլ հայտնաբերվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ապրիլի 5-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում 74-ամյա մի տղամարդ հաղորդում էր տվել: Մոտ կես ժամ առաջ նկատել էր, որ երթուղային ավտոբուսում իր գրպանից գողացել են բջջային հեռախոսը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, որոնք մասնագիտացած են հենց գրպանահատության դեմ պայքարում, գործեցին ոչ միայն արագ, այլև արդյունավետ:
Ահազանգից հինգ րոպե անց Աբովյան փողոցում նրանք հայտնաբերեցին և, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կոնդի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել և վերադարձվել է տիրոջը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]