Կմիանա՞, արդյոք, ԲՀԿ-ն ԼՀԿ-ի ներկայացրած օրինագծին, որը վերջնական տեսքի է բերվել ՀՅԴ-ի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է կառավարության այլընտրանքային կառուցվածքի մասին իր օրենսդրական առաջարկը: Հետաքրքիր է, սակայն, փաստը, որ նախագիծը վերջնական տեսքի բերելու հարցում մեծ դերակատարում են ունեցել ՀՅԴ-ականները:
ԼՀԿ-ն առաջարկում է, որ երկու փոխվարչապետի փոխարեն լինեն երեքը, և այդ մեկն էլ պետք է վերահսկի Սփյուռքի ոլորտը և լինի Սփյուռքի և հայրենադարձության հարցերով փոխվարչապետ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տեսակետը ձևավորվել է ԼՀԿ պատգամավորների՝ ՀՅԴ ներկայացուցիչերի ու որոշ սփյուռքահայերի հետ քննարկումների արդյունքում: ԼՀԿ նախագահ էդմոն Մարուքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է, որ «Դաշնակցությունն» իրենց բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել, սակայն եղել են նաև այնպիսինները, որոնք չեն ընդունվել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: