899 դիտում
22:25 03-04-2019
Քննարկվել են սահմանային վերահսկողության ընթացակարգերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի նախաձեռնությամբ՝ լիազոր մարմնի դահլիճում անցկացվել են քննարկումներ սննդամթերքի սահմանային հսկողության կարգի և դրանում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ, որին մասնակցել են տեսչական մարմնի, մի շարք գնահատող մարմինների, լաբորատորիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև սպառողների իրավունքների և բիզնեսի շահերի պաշտպաններ:
Ներկայացնելով ոլորտում առկա խնդիրները՝ Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հույս է հայտնել, որ կառուցողական քննարկումների և իրատեսական առաջարկների միջոցով հնարավոր է հասնել ցանկալի, բոլոր կողմերի համար ընդունելի արդյունքի:
Ընդգծելով, որ Տեսչական մարմինը սպառողների շահերի պաշտպանությանը միտված կառույց է, նա նաև շեշտել է, որ ինքը կանի հնարավորը սահմանային վերահսկողությունը հնարավորինս արագ, մատչելի և առանց արհեստական խոչընդոտների կամ ժամանակի ավելորդ կորստի իրականացնելու համար: «Բեռը Հայաստանի Հանրապետություն կարող է ներմուծվել միայն համապատասխանության հավաստագրի, ինչպես նաև հավատարմագրված լաբորատորիայի տրամադրած տեղեկատվության առկայության դեպքում, ինչի հիման վրա Տեսչական մարմնինն այդ մթերքը կհամարի անվտանգ»,- ասել է Գեորգի Ավետիսյանը:
Հանդիպմանը մասնակցող տնտեսվարողները դժգոհություններ են հայտնել՝ կապված սահմանային հսկիչ կետերում բեռների նմուշառման և լաբորատոր փորձաքննության տանելու ժամկետների ձգձգման, ինչպես նաև փաստաթղթերն էլեկտրոնային տարբերակով հանձնելուց հետո նաև թղթային ներկայացնելու անհրաժեշտության հետ:
Նրանք ներկայացրել են առաջարկություններ սննդամթերքի անվտանգության և առողջության սերտիֆիկատների տրամադրման, բեռների նմուշառման և լաբորատոր փորձաքննության ժամկետների օպտիմալացման, ընթացակարգերի թվայնացման համակարգի միջոցով փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ՝ ակնկալելով լիազոր մարմնի աջակցությունը:
ՍԱՏՄ ներկայացուցիչները հավաստիացրել են, որ իրատեսական, օրենսդրությանը չհակասող առաջարկները հնարավորինս արագ կյանքի կկոչվեն:
[b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1411 դիտում
15:13 11-12-2018
Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը
1140 դիտում
17:04 01-04-2015
Ջերմոցատերերին ներկայացվեցին պտուղբանջարեղենի արտահանման նոր ընթացակարգերը
1120 դիտում
14:25 30-01-2017
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները գնահատել են Հայաստանում իրականացվող ընթացակարգերը
Այս բաժնից
367 դիտում
09:17 19-05-2024
Դեսպան Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով համակարգող Ամիրա Միհայլեսկուի հետ
598 դիտում
09:03 19-05-2024
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
739 դիտում
23:27 18-05-2024
Հավատացա՜ծ եղեք, այս շարժումը Սրբազան Հայրը մինչեւ վերջ տանելու է․ գնդապետ Մախսուդյան