211652_close_icon
views-count1411 դիտում article-date 15:13 11-12-2018

Քննարկվել է սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվական տեխնոլոգիաների և ռիսկերի կառավարման վարչության պետ Էլվիրա Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական կոմիտեի փորձագետ-խորհրդատու Ալվին Մեհիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սննդամթերքի սահմանային վերահսկողության Հայաստանի փորձը, առկա վիճակը, ծանոթացել են «Մեկ պատուհան» համակարգի հնարավորություններին՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման համատեսքստում: Հանդիպման ընթացքում Էլվիրա Միրզոյանն ընդգծել է, որ ոչ սակագնային միջոցառումների ոլորտում կան որոշակի բացեր և այդ ուղղությամբ աշխատանքները պետք է սկսել հայաստանյան իրավիճակի գնահատումից: Փորձագետ-խորհրդատու Ալվին Մեհին հավաստիացրել է, որ կդիմի առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանը ոչ սակագնային միջոցառումների ծրագրում ներգրավելու առաջարկությամբ: http://snund.am/%D6%84%D5%B6%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%A7-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D5%B0%D5%BD%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B8%D6%82%D5%A9/ [b]Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն Աղբյուրը՝ snund.am[/b]

Նմանատիպ նյութեր