211652_close_icon
views-count1098 դիտում article-date 15:32 02-04-2019

ԵԿՄ արտահերթ 12-րդ համագումարը կկայանա ապրիլի 7-ին

ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հրավիրման օրակարգով ապրիլի 2-ին կայացել է ԵԿՄ վարչության նիստ: Ինչպես տեղեկացրեցին ԵԿՄ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, վարչության նիստը որոշեց ապրիլի 7-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում հրավիրել ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումար: Համագումարի օրակարգում կընդգրկվեն հետևյալ հարցերը՝ ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչության և վարչության նախագահի ընտրություններ, ՀՀ Երկրապահ կամավորականների միության վերստուգիչ հանձնաժողովի ընտրություններ, ՀՀ ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի հայտարարություն:

Նմանատիպ նյութեր