2667 դիտում
11:36 15-02-2014
Մարզահամերգային համալիրում սկսվել է ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը. ներկա է նաև ՀՀ նախագահը
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում սկսվել է ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը:
Ինչպես մարզահամերգային համալիրից հայտնում է [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակիցը, համագումարին հրավիրված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով արդեն ժամանել է: Ս. Սարգսյանի հետ համալիր ժամանեց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Համագումարին հրավիրյալներ կան Հայաստանից, Արցախից, Դանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից: Համագումարին ներկա են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Արցախի ՊՆ բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հրավիրվածների մեջ են նաև մեծ թվով քաղաքական գործիչներ, գործարար Սամվել Ալեքսանյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Սեդրակ Սարոյանը և այլք:
Պատվիրակների թիվը մոտ 2000 է: Հրավիրյալները բոլորն էլ համոզված են, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում վերընտրվելու է ԵԿՄ գործող նախագահ Մանվել Գրիգորյանը: Այստեղ է նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:
Այս պահին դահլիճում ցուցադրվում է նախորդ 9 տարիների տարեգրությունը՝ ֆիլմի տեսքով:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
Նմանատիպ նյութեր
4345 դիտում
13:46 03-02-2017
ԵԿՄ հերթական՝ 11-րդ համագումարը տեղի կունենա փետրվարի 18-ին, Մարզահամերգային համալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19125 դիտում
11:10 18-02-2017
Մարզահամերգային համալիրում մեկնարկում է ԵԿՄ վարչության 11-րդ համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
520 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
418 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
625 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am