211652_close_icon
views-count8886 դիտում article-date 10:37 16-02-2014

ԵԿՄ 10-րդ համագումարը Մանվել Գրիգորյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակել են «Իգդիր» ռեստորանում

ԵԿՄ 10-րդ համագումարից հետո Եռաբլուրում զոհված ազատամարտիկներին այցելելուց հետո ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 121 հոգուց բաղկացած նորընտիր վարչության անդամների հետ գնացել են Ջրվեժի «Իգդիր» ռեստորանում տոնախմբությունը շարունակելու: Ռեստորանում հրավիրյալների թիվը եղել է 150: Նրանց թվում է եղել նաեւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը եւ այլք: Իսկ մարզային կառույցների նախագահները տոնախմբությունը մարզային կառույցների անդամների հետ գնացել են իրենց մարզերում նշելու: Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւս վերընտրվեց Սյունիքում ԵԿՄ մարզային կառույցի ղեկավարի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր