12101 դիտում
21:10 31-03-2019
Կաթնաջրում նշեցին հակառակորդի դավադիր գնդակից զոհված Արտյոմ Վարդերեսյանի 23-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1996 թվականի մարտի 30-ին Լոռվա մարզի Կաթնաջուր գյուղում բնակվող Վարդերեսյանների ընտանիքում ծնվեց որդի՝ Արտյոմը: Նրա հայրը՝ Արսենը և պապիկը՝ Անանիկը, երկուսն էլ Արցախյան ազատամարտի մասնակիցներ էին: Նա ևս կրում էր մարտիկի ոգին ու վաղ տարիքից ուներ հայրենիքի նվիրյալ զինվոր և պաշտպան դառնալու ցանկությունը: Նրա հարազատ Կաթնաջրի դպրոցն էլ, կրում էր Արցախյան ազատամարտի հերոս նահատակ, մահապարտ, Սողոմոն Սեյրանյանի անունն ու շունչը, ինչն էլ ավելի էր նրան ոգևորում, էլ ավելի դրական տրամադրելով զինվորական գործի նկատամամբ:
2013 թվականին նա ավարտեց դպրոցը և սկսեց տարվել ավտոմեքենաների վերանորոգմամբ: 2014-ին զորոկոչվեց բանակ, պարտադիր ծառայության անցնելով Արցախի հանրապետության մարտակերտի շրջանի սահմանապահ զորամասերից մեկում: Ծառայությունից երբեք չէր բողոքում, ուներ հեշտ հարմարվող բնավորություն և հեշտությամբ էր յուրազնում ռազմական գիտելիքները:
Ծառայել է առաջադիմությամբ, արժանանալով շնորհակալագրերի ու պատվոգրերի:
2016-ի մարտի 17-ին, շարքային Արտյոմը սովորականի նման ստանձնեց սահմանապահի մարտական հերթապահություն իրականացնելու իր պարտավորությունները, որի ընթացքում ցավոք, դավադիր հակառակորդի կողմից արձակված հեռահար գնդակից ստացավ մահացու վիրավորում:
Հետմահու պարգևատրվել է` ԼՂՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության համար» մեդալներով:
Մարտի 30-ին, Արտյոմ Վարդերեսյանը կդառնար 23 տարեկան, ինչի առիթով «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» և «Ազատամարտիկ» կազմակերպությունների անդամներն այցելեցին Կաթնաջուր, իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոսացած հայորդուն:
Մարտի 30-ի կեսօրին, վետերանները կաթնաջրի դպրոցում էին, որտեղ նրաց դիմավորեցին Արտյոմ Վարդերեսյանի ծնողներն ու Ս. Սեյրանյանի անվան դպրոցի տօրինությունը:
Ազատամարտիկները մահապարտ Սողոմոն Սեյրանյանին նվիրված անկյունում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին, որից հետո եղան. հայրենիքի համար իրենց կյանքը տված 2 գյուղացի հերոս տղաների՝ Արտյոմ Վարդերեսյանի և Սարգիս Մանուկյանի անուններով անվանակոչված 2 դասասենյակներում:
Դպրոցի տնօրեն Էդուարդ Ասատուրի Ասատրյանը և դասղեկ Մանվել Մերուժանի Ավագյանը պարգևատրվեցին Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության պատվոգրերով, Արտյոմ Վարդերեսյանը հետմահու պարգևատրվեց «Ֆիդայիներ» կազմակերպության շքանշանով, իսկ Արտյոմ Վարդերեսյանի ծնողները՝ Արսեն Վարդերեսյանը և Արմինե Խալաթյանը պարգևատրվեցին «Ազատամարտիկ» կազմակերպության շնորհակալագրով:
Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Կաթնաջուր գյուղի գերեզմանատանը գտնվող Ա. Վարդերեսյանի գերեզմանին և գյուղի կենտրոնում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Վարդերեսյանին նվիրված, հուշարձանի առաջ:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1345 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)